Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Նորություններ
Back
25.09.2021
Աննա Ասատրյանը «Kazan Digital Week-2021» միջազգային ֆորումի շրջանակներում հանդես է եկել զեկույցով

2021 թվականի սեպտեմբերի 21-ից 24-ը Կազանում կայացած ամենամյա «Kazan Digital Week-2021» միջազգային ֆորումի շրջանակներում զեկույցով հանդես է եկել նաև ՀԿՄ անդամ, երաժշտագետ ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԸ:

«Արամ Սաթյանի օպերային արվեստը» թեմայով զեկույցն ընդգրկված է եղել «Թվային տեխնոլոգիաների օգտագործման ժամանակակից միտումները երաժշտական և խորեոգրաֆիկ արվեստում» բաժնում: Հոդվածի հեղինակի առաջարկությամբ զեկույցի վերջում ցուցադրվել է Արամ Սաթյանի «Լիլիթ» փոփ-օպերայից մի հատվածի՝ «Ադամի սիրո խոստովանությունը Լիլիթին և Սաթի զայրույթը» տեսագրությունը:

Ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆորումի կազմակերպիչների ու մասնակիցների շրջանում:

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready