Օրերս Մոսկվայում լույս տեսավ «Русское искусство» հեղինակավոր հանդեսի բացառիկ համարը՝ «Россия - Армения. диалог на языке искусства» խորագրով, որը կյանքի կոչվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ակտիվ մասնակցությամբ: Այս մասին գրված է նաև հանդեսի գլխավոր խմբագիր Ելենա Բեխտիևայի առաջաբանում:
Հանդեսում տեղ են գտել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի, գլխավոր գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր Իրինա Դրամբյանի, ավագ գիտաշխատողներ, արվեստագիտության թեկնածուներ Սեյրանուշ Մանուկյանի, Ալիս Ներսիսյանի ու Արթուր Ավագյանի, ավագ գիտաշխատող, ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր-Մինասյանի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, արվեստագիտության դոկտոր Արմեն Ղազարյանի արժեքավոր հետազոտությունները:
Մոսկովյան շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, իսկ երևանյանը՝ 2022 թվականին: |