Համաձայն 2022թ. ՀՀ ԳԱԱ առկա և վճարովի ասպիրանտուրայի ընդունելության արդյունքների մասին ՀՀ ԳԱԱ նախագահության 2022թ. հուլիսի 7-ի թիվ 9 /1800/ որոշման՝ 2022թ. հուլիսի 7-ից Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «արվեստի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության առկա ասպիրանտուրա են ընդունվել Երևանի պետական համալսարանի 2021-2022 ուսումնական տարվա գերազանցիկ շրջանավարտ արվեստաբան Շողակաթ Վարդանի Դևրիկյանը և Երևանի պետական համալսարանի 2018-2019 ուսումնական տարվա գերազանցիկ շրջանավարտ արվեստաբան Գայանե Արամի Հովհաննիսյանը, իսկ վճարովի ասպիրանտուրա` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտ Սեպուհ Աշոտի Ներսիսյանը (ԺԷ.00.03 – «Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն»): |