Ավանդական երաժշտության միջազգային ընկերության (ICTM) Համաշխարհային գիտաժողովում (21-27-ը հուլիսի, 2022թ., Լիսաբոն) ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Վարդգեսի Երնջակյանը հուլիսի 21-ին հանդես է եկել «Կանոնական մոդելները և դրանց մեկնաբանումը հայ-իրանական երաժշտական առնչությունների համատեքստում» (Canonized models and their interpretation in the context of Armenian-Iranian musical relationships) թեմայով զեկուցումով: Իսկ հուլիսի 25-ին նույն բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Տաթևիկ Ռաֆայելի Շախկուլյանը հանդես է եկել «Հորովելներ․ ժանր, կառուցվածք, տոկունություն» (Horovel Songs: Genre, Structure, Endurance) թեմաներով զեկուցումներով: |