2022թ. ապրիլի 7-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի հետ համատեղ, կազմակերպեց «Էթնոմշակութային հետազոտություններ» պրոբլեմային խմբի երկրորդ նիստը (կազմակերպիչ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյան), որի աշխատանքներին մասնակցեցին բանախոսներ Ռուսաստանից, Բելոռուսից, ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Իսրայելից:
Արմեն Սահակյանը ներկայացրեց “Национальный танец Говенд как способ самовыражения езидов” թեմայով զեկուցումը, իսկ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանը հանդես եկավ “Традиционный свадебный обряд в контексте современности” թեմայով զեկուցումով: |