2022թ. մայիսի 31-ին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի և Հայաստանի Հանրապետությունում Россотрудничество-ի ներկայացուցչության հետ համատեղ կազմակերպեց «Մշակութային ժառանգությունը որպես արդի քաղաքակրթության ռեսուրս» միջազգային գիտագործնական սեմինարը (կազմակերպիչ՝ սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյան), որի աշխատանքներին մասնակցեցին բանախոսներ Ռուսաստանից, Բելոռուսից, Լեհաստանից ու Իսրայելից:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աշխատակիցները հանդես եկան հետևրյալ զեկուցումներով՝
Աննա Ասատրյան՝ "Оперное творчество Арама Сатяна: поп-опера “Лилит”,
Արմեն Սահակյան՝ “Семантика картины мира в традиционном костюме езидов”,
կերպարվեստի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Ալիս Ներսիսյան՝ “Художник из Санкт-Петербурга: Татьяна Васильевна Леонова” : |