2022թ. հունիսի 11-ին «Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ»-ի շրջանակներում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի համատեղ կազմակերպած «Գերմանա-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30 տարի. Մշակույթը որպես համագործակցության զարգացման խթան» գիտական միջոցառման շրջանակներում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի աշխատակիցները հանդես եկան հետևյալ զեկուցումներով՝
Աննա Ասատրյան՝ «Արամ Խաչատրյանը և Գերմանիան․ երաժշտությունը և քաղաքականությունը»,
արվեստագիտության թեկնածու Տաթևիկ Շախկուլյան՝ «Կոմիտասը և Գերմանիան»,
արվեստագիտության թեկնածու Գայանե Ամիրաղյան՝ «Հայ ականավոր ջութակահար Հովհաննես Նալբանդյանի հուշագրությունը Յոզեֆ Յոախիմի մասին»: |