2022 թ. հոկտեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտությունների կենտրոնի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ, կգումարի «Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» միջազգային գիտական նստաշրջան:
Նստաշրջանի բացումը և առաջին նիստը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (հասցեն՝ Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24/4, 1-ին հարկ): |