ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երիտասարդ արվեստաբանների խորհրդի նախագահ, սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարտին Հարությունյանը 2022 թ. նոյեմբերի 1-4-ը ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցեց ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների "Наука без границ" միջազգային ֆորումին և հանդես եկավ զեկուցումով` «Հայաստանի ճարտարապետության զարգացման փուլերը (1991-2022թթ.)» թեմայով։ Նա կարևորեց նաև ԱՊՀ մշակութային կառույցների անհապաղ արձագանքի անհրաժեշտությունը` Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայկական ճարտարապետության ժառանգությունը ադրբեջանական վանդալիզմից զերծ պահելու կամ փրկելու նպատակով։ |