Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Նորություններ
Back
09.12.2022
Համագործակցություն

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կնքեցին համագործակցության համաձայնագիր:

Համաձայնագրով նախատեսվում է համատեղ մշակել և իրականացնել փոխշահավետ գիտակրթական ծրագրեր, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և փորձագետների փոխանակում, փոխադարձ  հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ հետազոտություններ, համատեղ գիտական միջոցառումներ, հրապարակել գիտական հոդվածներ:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց, որ բաժանմունքը կաջակցի համաձայնագրի դրույթների իրականացմանը: «Այսօր Արցախի հանդեպ տեղի է ունենում անարդարություն: Շուշին միշտ եղել է հայաշատ բնակչությամբ: Մինչ 1920 թվականը, ամբողջ  18-19-րդ դարերին հայկական տարածքում գործող մշակութային խոշոր կենտրոնը Շուշին էր: Այսօր բոլորս պետք է մասնակից լինենք և մեր ավանդն ունենանք, որպեսզի պատմական անարդարությունը շտկվի: Մեզ գործնական քայլեր են պետք՝ Արցախը հզորացնելու համար: Ողջունում եմ այս նախաձեռնությունը, իսկ Արցախին մաղթում եմ անկախ կարգավիճակի նվաճում», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

 Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ համագործակցության համաձայնագրի կնքումը կարևոր փուլ է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կյանքում:

«‎Մենք շատ ուրախ ենք այս համագործակցության համար: Վստահ եմ՝ մեր համագործակցությունը կլինի բազմակողմանի և բազմաշերտ: Կարծում եմ, որ այս համաձայնագրի ստորագրումից հետո կծնվեն նոր մտքեր, նոր գաղափարներ: Ուզում եմ նշել, որ Արվեստի ինստիտուտն Արցախի կողքին է, և ինչով կարող ենք, օգտակար կլինենք ձեզ», - ասաց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը:

Պատկերասրահ։

Copyright © 2011-2023; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready