Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Նորություններ
Back
10.04.2023
«ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ» խորագրով գիտական կոնֆերանսի հրավեր

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը 2023թ. հունիսի 13-ին գումարելու են «ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ» խորագրով գիտական կոնֆերանսը` նվիրված կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտական քննադատ Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 170-ամյակին:

Գիտական կոնֆերանսին մասնակցելու հայտը խնդրում ենք ուղարկել մինչև մայիսի 10-ը:

Գիտական կոնֆերանսում ներկայացված զեկուցումները (մինչև 10 էջ, շարվածքը՝ GHEA Grapalat, տառաչափը՝ 12, միջտողայինը՝ 1,5) հոդվածների տեսքով կհրատարակվեն գիտական կոնֆերանսի ավարտից հետո:

Գիտական կոնֆերանսի աշխատանքներին մասնակցության հայտերը խնդրում ենք ուղարկել կազմկոմիտե հետևյալ հասցեներով՝

instart@sci.am

composersunion@mail.ru

Հեռ.՝ (+374 10) 52-42-92, (+374 10) 58-18-51

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready