Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Նորություններ
Back
10.04.2023
«ՀՀ ԳԱԱ – 80. ՀԱՅ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ՔՐԻՍՏԱՓՈՐ ՔՈՒՇՆԱՐՅԱՆ» խորագրով գիտական կոնֆերանսի հրավեր

ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը նախաձեռնել է «ՀՀ ԳԱԱ – 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները» գիտական կոնֆերանսների շարքը, որի նպատակն է բացահայտել ՀՀ ԳԱԱ ծանրակշիռ դերը հայ արվեստագիտության զարգացման գործում:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը 2023թ. հունիսի 27-28-ին գումարելու են «ՀՀ ԳԱԱ – 80. ՀԱՅ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ՔՐԻՍՏԱՓՈՐ ՔՈՒՇՆԱՐՅԱՆ» խորագրով գիտական կոնֆերանսը:

Զեկուցումները պետք է նվիրված լինեն Հայկական ԽՍՀ և Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Քրիստափոր Քուշնարյանի (1890-1960) կյանքի, երաժշտագիտական, ստեղծագործական ու մանկավարժական գործունեության ուսումնասիրության, նրա թողած ժառանգության արժևորման հարցերին:

Գիտական կոնֆերանսին մասնակցելու հայտը խնդրում ենք ուղարկել մինչև մայիսի 10-ը:

Գիտական կոնֆերանսում ներկայացված զեկուցումները (մինչև 10 էջ, շարվածքը՝ GHEA Grapalat, տառաչափը՝ 12, միջտողայինը՝ 1,5) հոդվածների տեսքով կհրատարակվեն գիտական կոնֆերանսի ավարտիցհետո:

Գիտական կոնֆերանսի աշխատանքներին մասնակցության հայտերը խնդրում ենք ուղարկել կազմկոմիտե հետևյալ հասցեներով՝

instart@sci.am 

composersunion@mail.ru 

Հեռ.՝ (+374 10) 52-42-92, (+374 10) 58-18-51

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready