Արվեստագիտական արդյունքի միջազգայնացման շրջանակներում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երիտասարդ արվեստաբանների խորհրդի նախագահ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարտին Հարությունյանը 2023թ․ ապրիլի 21-ին հեռավար ձևաչափով մասնակցեց Վենետիկի Ca’Foscari համալսարանի կազմակերպած Հայ և արևելյան քրիստոնեական արվեստի IX սեմինարին (9th Seminar on Armenian and Eastern Christian Art) և հանդես եկավ "Yerevan Gardens Architecture: An Overview" զեկուցմամբ։
Սեմինարին հանդես եկան հայ արվեստի և մշակույթի ուսումնասիրության հարցերով զբաղվող հետազոտողներ Իտալիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Վրաստանից և Հայաստանից։ |