Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Նորություններ
Back
02.05.2023
Կլոր սեղան` «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր, աշխարհի քաղաքացի» խորագրով

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանը և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության աջակցությամբ 2023թ. մայիսի 3-ին ժամը 11:00-ին կկազմակերպեն «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր, աշխարհի քաղաքացի» խորագրով կլոր սեղան, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Միջոցառման ընթացքում կկնքվի Համագործակցության համաձայնագիր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի միջև: Կլոր սեղանի ընթացքում կներկայացվեն հետևյալ զեկուցումները`

1. Միխայիլ Բրիզգալով (Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի գլխավոր տնօրեն, Երաժշտական թանգարանների և կոլեկցիոներների ասոցիացիայի պրեզիդենտ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ) – Ս.Վ. Ռախմանինովի հոբելյանը Ռուսաստանում և արտասահմանում

2. Աննա Ասատրյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիոտւթյան դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ) – Ս.Վ. Ռախմանինովի ստեղծագործությունները Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

3. Նատալյա Տարտակովսկայա (Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի ֆոնդերի գլխավոր փորձագետ) – Ս.Վ. Ռախմանինովի ֆոնդերի ձևավորումը Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանում

4. Մարիաննա Տիգրանյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու) – Մեկ ստեղծագործության պատմություն. Ս.Վ. Ռախմանինովի «Ночью в саду у меня…» ռոմանսը` գրված Ավետիք Իսահակյանի խոսքերով

5. Իրինա Զոլոտովա (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ) – Ս.Վ. Ռախմանինովը` դաշնակահար

6. Լուսինե Սահակյան (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ) – Կոմիտաս Վարդապետի Պատարագի և Սերգեյ  Ռախմանինովի «Գիշերային հսկում»-ի («Всенощное бдение») որոշ առնչությունների շուրջ

7. Մարգարիտա Քամալյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, արվեստագիտության թեկնածու) – Հակոբ Գյուրջյանի` Սերգեյ Ռախմանինովի դիմաքանդակը

 

Հասցե` Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready