Սույն թվականի մայիսի 16-ին, ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն. կերպարվեստ» աշխատության 2-րդ գրքի շնորհանդեսը։
Գիրքը լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակներում, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և ընդգրկում է եվրոպական Վերածննդի դարաշրջանից մինչև XIX դարն ավարտող համաշխարհային (այդ թվում` հայկական) կերպարվեստի համառոտ պատմությունը:
Սույն ուսումնական ձեռնարկը, որը բաղկացած է երեք գրքից, կերպարվեստի պատմությանը նվիրված, հայերեն լեզվով շարադրված` ոչ թարգմանական առաջին դասագիրքն է: |