Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Նորություններ
Back
06.07.2023
Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 16-րդ նստաշրջանի հրավեր

ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

​ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երիտասարդ արվեստաբանների խորհուրդը նախատեսում է 2023թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանում (առկա/հեռակա ձևաչափով) գումարել Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 16-րդ նստաշրջանը` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին:

Հրավիրում ենք արվեստագիտության և/կամ ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան ունեցող երիտասարդ հետազոտողներին, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Հայաստանի արվեստի բուհերի ասպիրանտներին ու հայցորդներին առկա/հեռակա ձևաչափով մասնակցել նստաշրջանի աշխատանքներին, հանդես գալ հայ արվեստի ուսումնասիրության հարցերին նվիրված զեկուցումներով:

Նստաշրջանի աշխատանքի հիմնական ուղղությունները`

➢ Երաժշտագիտություն

➢ Կերպարվեստագիտություն

➢ Ճարտարապետագիտություն

➢ Թատերագիտություն

➢ Կինոգիտություն

Գիտական նստաշրջանի աշխատանքներին մասնակցության հայտը խնդրում ենք մինչև 2023թ. սեպտեմբերի 30-ը ուղարկել կազմկոմիտե հետևյալ հասցեով`

art.council.armenia@gmail.com

Գիտական նստաշրջանում ներկայացված զեկուցումները (մինչև 10 էջ, շարվածքը՝ GHEA Grapalat, տառաչափը՝ 12, միջտողայինը՝ 1,5) հոդվածների տեսքով կհրատարակվեն գիտական նստաշրջանի ավարտից հետո: Գիտական նստաշրջանի աշխատանքային լեզուները` հայերեն, ռուսերեն և անգլերեն:

ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready