Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Նորություններ
Back
15.09.2023
Տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողով

Սույն թվականի սեպտեմբերի 12-ից 14-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել խաչատրյանագիտության արդի վիճակը, քննության առնել հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական, երաժշտական, հասարակական գործունեությունը, արժևորել նրա թողած ժառանգությունը, բացահայտել նրա ստեղծագործության դերը հայ և համաշխարհային երաժշտության մեջ, նախանշել զարգացման ուղիները։

Գիտաժողովի ընթացքում ԱՄՆ-ից, Լատվիայից, Լիբանանից, Հայաստանից, Նիդեռլանդներից, Շվեդիայից, Ուկրաինայից և Ռուսաստանից ժամանած արվեստի գործիչները հանդես են եկել շուրջ 4 տասնյակ գիտական զեկուցումներով` ներկայացնելով հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեությունը, ստեղծած կոմպոզիտորական դպրոցը, Արամ Խաչատրյանի դերը մշակութային դիվանագիտության զարգացման գործում, կերպարը հայ կերպարվեստում, արվեստի ազդեցիկ նշանակությունը երաժշտագիտական մտքի վրա։

Ավելի մանրամասն դիտել այստեղ

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready