2023թ. դեկտեմբերի 1-2-ը Ուդինեի համալսարանում անցկացվեց «Արարատի ստվերում. հայկական արվեստը ճամփորդական գրականության մեջ (XIII-XXI դարեր)» խորագրով հայագիտական միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Ուդինեի համալսարանի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հետ համագործակցությամբ` ՀՀ դեսպանության և Ուդինեի քաղաքապետարանի հովանու ներքո:
Ողջույնի խոսքով հանդես եկան Ուդինեի համալսարանի ռեկտոր Ռոբերտո Պինտոն, Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, Ուդինեի համալսարանի ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի պատվիրակությունը հետևյալ կազմով` ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյան, Սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատողներ` բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Բեքարյանը եւ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարտին Հարությունյանը, ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանը։ |