2024թ. մարտի 28-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը անցկացնելու են «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» թեմայով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի առնչությունները հարևան պետությունների և ժողովուրդների հետ, Հայոց պետականության խաղացած դերը տարածաշրջանում:
Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են նաև տարածաշրջանի պետությունների և ժողովուրդների պատմության, մշակույթի վերաբերյալ հիմնահարցերը:
Խնդրում ենք Ձեր մասնակցության վերաբերյալ հայտը մինչև 2024թ. հունվարի 30-ը ուղարկել հետևյալ էլ. հասցեին` conferencearm@gmail.com:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք`sci.am կայք: |