Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Նորություններ
Back
12.12.2023
Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 16-րդ նստաշրջան

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 16-րդ նստաշրջանը` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին:  

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: «Առաջին հարթակը, որի վրա կառուցվում է մշակույթը, գիտական հարթակն է, որի շնորհիվ մենք պահպանում ենք մեր եղած արժեքները: Այդ հարթակը մեր բարձրագույն ինստիտուցիոնալ հաստատություններն են, որտեղ զբաղվում են գիտական աշխատանքով: Ես կարևորում եմ այս միջոցառումը, ուրախ եմ, որ այսօրվա երիտասարդները, ովքեր վաղվա մեր մեծերն են, այստեղ են», - ասաց Դանիել Դանիելյանը:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանն ասաց, որ ավանդական դարձած Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական նստաշրջանը համախմբում է Հայաստանի արվեստի գիտական կենտրոնների, ԲՈՒՀ-երի, գիտամշակութային այլ օջախների երիտասարդ հետազոտողների: «Յուրաքանչյուր նստաշրջանից հետո մենք տեսնում ենք, թե ինչ ներուժ ունի արվեստագիտությունը: Մենք իսկապես ունենք արժանի հերթափոխ», - նշեց Աննա Ասատրյանը:

«Մենք գնահատում ենք այն ժառանգությունը, որը մեզ բաժին է հասել ավագ սերնդից», - ասաց ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Սիրանուշ Հովհաննիսյանը: Նստաշրջանի ընթացքում երիտասարդ հետազոտողներ Հայաստանից, Իտալիայից, Իսրայելից, Լիբանանից, Չինաստանից և Ռուսաստանից ներկայացրին ավելի քան չորս տասնյակ գիտական զեկուցումներ՝ նվիրված ականավոր արվեստագետների կյանքին, գործունեությանը և հայ արվեստի տեսությանն ու պատմությանը։ Տեղի ունեցավ «Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական նստաշրջանի նյութեր» գիտական պարբերականի շնորհանդեսը։ Տեղի ունեցավ «Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական նստաշրջանի նյութեր» գիտական պարբերականի շնորհանդեսը։

 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready