Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Նորություններ
Back
05.01.2024
Հաստատվել է գիտական աստիճանի համար հավելաճարի տրամադրման նոր կարգը

Այսուհետ գիտական աստիճանի համար հավելավճար կստանան այն գիտաշխատողները, որոնք.

  • ունեն գիտական աստիճան,
  • ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում,
  • աշխատում են աշխատաժամանակի ամբողջական ծանրաբեռնվածությամբ։

Հավելավճարի չափը կմնա նույնը․ գիտությունների թեկնածուները կստանան 25 000 դրամի չափով, դոկտորները՝ 50 000 դրամի չափով։

 

Նախկինում հավելավճարը հատկացվում էր գիտնականին, եթե նա պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված էր առնվազն նվազագույն աշխատավարձի ու դրանից բարձր վարձատրության պայմաններում, սակայն 2022թ․ հունվարից ՀՀ կառավարության` գիտաշխատողների աշխատավարձի բարձրացմանն ուղղված քաղաքականության արդյունքում ներկա պահին ստեղծվել է իրավիճակ, որ անգամ համատեղությամբ աշխատող գիտնականի պարագայում սահմանված նվազագույն աշխատավարձի շեմը հաղթահարվում է։

«Հետևաբար այս փոփոխություններն ենք նախաձեռնել, որով կանոնակարգում ենք գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման պայմանները` հավելավճարի չափը պահպանելով նույնը»,- հարցը զեկուցելիս ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Մանրամասները՝ http://hesc.am/am/04-01-23

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready