Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Նորություններ
Back
08.01.2024
Անուշ Ասլիբեկյանը արժանացավ մրցանակի

«Երևանը կանանց համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանը արժանացավ մրցանակի` որպես դրամատուրգ:

«Երևանը կանանց համար» դրամաշնորհային ծրագիրը Երևանի քաղաքապետարանի մշակութային հերթական նախաձեռնությունն է: Նպատակն է խթանել կին արվեստագետների ստեղծագործական գործունեությունը, և տարածել արվեստի և գրականության ոլորտում գործունեություն ծավալող կանանց մշակութային արժեքները: Ստացված շուրջ 80 հայտից գնահատվել և առանձնացվել են ամենայուրահատուկները: Մրցանակային ֆոնդը ավելի քան 20 միլիոն դրամ էր:

Շնորհավորում ենք Անուշ Ասլիբեկյանին և մաղթում նորանոր հաջողություններ։ Հուսանք, որ մրցանակաբաշխությունը կդառնա ամենամյա և կներառի ևս մեկ անվանակարգ` Արվեստագիտություն:

Նյութը դիտել այստեղ:

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready