«Երևանը կանանց համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանը արժանացավ մրցանակի` որպես դրամատուրգ:
«Երևանը կանանց համար» դրամաշնորհային ծրագիրը Երևանի քաղաքապետարանի մշակութային հերթական նախաձեռնությունն է: Նպատակն է խթանել կին արվեստագետների ստեղծագործական գործունեությունը, և տարածել արվեստի և գրականության ոլորտում գործունեություն ծավալող կանանց մշակութային արժեքները: Ստացված շուրջ 80 հայտից գնահատվել և առանձնացվել են ամենայուրահատուկները: Մրցանակային ֆոնդը ավելի քան 20 միլիոն դրամ էր:
Շնորհավորում ենք Անուշ Ասլիբեկյանին և մաղթում նորանոր հաջողություններ։ Հուսանք, որ մրցանակաբաշխությունը կդառնա ամենամյա և կներառի ևս մեկ անվանակարգ` Արվեստագիտություն:
Նյութը դիտել այստեղ: |