«ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ - ՀՀՌՀ - 2020» միջազգային մրցույթի շրջանակում կատարված 20RF-065 ծածկագրով «Հայկական սփյուռքի կենտրոնների արվեստը. Նոր-Նախիջևանի հայկական գաղութի արվեստը» թեմայի շրջանակներում «Հայկական սփյուռքի կենտրոնների արվեստը. Նոր-Նախիջևանի հայկական գաղութի արվեստը» ծրագրի մասնակիցների և ռուսաստանյան խմբի գործընկերների ջանքերով, 2023թ. դեկտեմբերի 22-25-ը Դոնի Ռոստովում Հարավային ֆեդերալ համալսարանի (Դոնի Ռոստով), ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի (Երևան) ու Ճարտարապետության և շինարարական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի Ճարտարապետության և քաղաքաշինության տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա) համատեղ կազմակերպած «Архитектура и искусство: от теории к практике» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանսի շրջանակներում, որի աշխատանքներին մասնակցում էին շուրջ 2 տասնյակ վաստակաշատ գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ ինչպես Ռուսաստանի Դաշնության գիտական կարևոր կենտրոններից՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Դոնի Ռոստովից, Եկատերինբուրգից, Սվերդլովսկից, Վլադիվոստոկից, Մայկոպից, այնպես էլ Հայաստանից, Բելոռուսից, Մոլդովայից, Կիրգիզիայից ու Սիրիայից, դեկտեմբերի 22-ին կազմակերպվեց արդեն ավանդական դարձած Կլոր սեղան՝ «Искусство центров армянской диаспоры: проблемы изучения и сохранения» խորագրով:
Կլոր սեղանի կազմկոմիտեում ընդգրկվել էին Արարատ Աղասյանն ու Աննա Ասատրյանը, ինչպես նաև ռուսաստանյան խմբի ղեկավար Արմեն Ղազարյանն ու անդամ Օլգա Բաևան. վերջինս էլ նախագահում էր Կլոր սեղանի աշխատանքները: Արարատ Աղասյանը և Արմեն Ղազարյանը, ովքեր Կլոր սեղանի համանախագահներն էին, ողջունեցին Կլոր սեղանի մասնակիցներին: Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցում էին մասնագետներ Մոսկվայից, Դոնի Ռոստովից ու Երևանից:
Արարատ Աղասյանը հանդես եկավ "Новые материалы к творческой биографии новонахичеванского художника и архитектора Христофора Гусикова (Хачатура Гусикянца, 1841-1909)" թեմայով զեկուցումով: Մարգարիտա Քամալյանը ներկայացրեց իտալահայ նշանավոր նկարիչ Գրիգոր Շլդյանի գործունեության ռոստովյան շրջանը: |