Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Նորություններ
Back
12.02.2024
Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում բացվել է Աննա Ասատրյանի անվանական լսարանը

Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի արդեն 10-րդ լսարանն է անվանակոչվում ազգային երաժշտության կոմպոզիտորական, կատարողական արվեստի, երաժշտագիտական մտքի և կրթօջախի հայտնի ու վաստակաշատ շրջանավարտների անուններով:

Փետրվարի 6-ից քոլեջի լսարաններից մեկը կրում է երաժշտագետ, արվեսագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և քոլեջի շրջանավարտ Աննա Ասատրյանի անունը:

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանի, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ղեկավար Վարազդատ Խեչումյանի, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի, երաժշտագետ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանի հետ 1lurer.am-ի տեսանյութում:

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready