Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի արդեն 10-րդ լսարանն է անվանակոչվում ազգային երաժշտության կոմպոզիտորական, կատարողական արվեստի, երաժշտագիտական մտքի և կրթօջախի հայտնի ու վաստակաշատ շրջանավարտների անուններով:
Փետրվարի 6-ից քոլեջի լսարաններից մեկը կրում է երաժշտագետ, արվեսագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և քոլեջի շրջանավարտ Աննա Ասատրյանի անունը:
Հարցազրույց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանի, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ղեկավար Վարազդատ Խեչումյանի, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի, երաժշտագետ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանի հետ 1lurer.am-ի տեսանյութում: |