«Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կազմակերպած «Ֆրանսալեզու տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը (17-18-րդ դարեր)» խորագրով միջոցառման ընթացքում, որը տեղի կունենա 2024 թ. մարտի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում, զեկույցով հանդես կգա Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Գայանե Ամիրաղյանը՝ «Կոմիտաս վարդապետը և ֆրանսիական մշակույթը» զեկույցով: |