ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող, արվեստաբանության թեկնածու Գայանե Պողոսյանի հարցազրույցը Հայաստանի հանրային ռադիոյի «Հայագիտակ» հաղորդման շրջանակում:
Գ.Պողոսյանն արդեն երկար ժամանակ ուսումնասիրում է Վանի թագավորության կյանքը, կենցաղը, հարաբերությունները տարբեր խավերի միջև։ Գայանեի խոսքերով «Մեր նախնիների անցյալի մասին կարող ենք իմանալ պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներից, հատկապես որմնանկարներից, որոնցում պարզորոշ, ինչպես այսօր լուսանկարներում, արտացոլված է մեր նախնիների կյանքն ու կենցաղը»։
Նշենք նաև, որ Գ.Պողոսյանը մարտի 21-ին ՀԳՊԱ-ում հանդես եկավ «Վանի թագավորության ամանորյա ծիսակատարությունները» խորագրով դասախոսությամբ: |