2024 թ․ ապրիլի 8-ին` երկուշաբթի օրը, ժամը 13․30 Երևանի Ա․Բաբաջանյանի անվան պետերաժշտամանկավարժական քոլեջի 4-րդ հարկի «Բաբաջանյան և ընկերներ» հյուրընկալ դահլիճում տեղի կունենա երաժշտագետ, ֆոլկլորագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, ԵՊԿ դասախոս Մարիաննա Տիգրանյանի բանախոսությունը` նվիրված Իտալիայում սրբադասված հայկազուններին։
Մ. Տիգրանյանը թեման առաջին անգամ ներկայացրել է 2023 թ․ դեկտեմբերի 1-2 Իտալիայի Ուդինե քաղաքի համալսարանում կայացած «Արարատի ստվերում. հայկական արվեստը ճամփորդական գրականության մեջ (XIII-XXI դդ.)» խորագրով միջազգային գիտաժողովում։ |