Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Նորություններ
Back
12.04.2024
Դասախոսություն՝ «Կանայք ֆրանսիական իմպրեսիոնիզմում» թեմայով

Ս․ թ․ ապրիլի 11-ին ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում կայացավ «Ֆրանկոֆոնիա-2024» ծրագրի շրջանակում նախատեսված եզրափակիչ միջոցառումը։

«Կանայք ֆրանսիական իմպրեսիոնիզմում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի Կերպարվեստի բաժնի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Գայանե Պողոսյանը։

Բանախոսը ներկայացրեց XIX դարի վերջին, XX դարի սկզբին ֆրանսիական գեղանկարչության մեջ ծագած ուղղություններից մեկը՝ իմպրեսիոնիզմը և նրա ցայտուն ներկայացուցիչներին։ Անդրադարձավ ֆրանսիացի կին իմպրեսիոնիստ նկարիչներ Բերթա Մորիզոյին, Եվա Գոնսալեսին, Մերի Քասսեթին, Մերի Բրաքմոնին՝ ցուցադրելով նրանց հայտնի կտավները։

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready