ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիաում ապրիլի 22-ին ամենաբարձր մակարդակով տրվեց Երվանդ Քոչարի հոբելյանական միջոցառումների մեկնարկը:
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, Երվանդ Քոչարի թանգարանի գիտական խորհրդի անդամ պրոֆեսոր Արարատ Աղասյանը հանդես եկավ «Սասունցի Դավթի կերպարը Երվանդ Քոչարի արվեստում» արժեքավոր զեկուցումով։ |