Սույն թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ) ՀՀ ԳԱԱ-ն հյուրընկալեց Արցախից բռնագաղթած դպրոցականների և ուսուցիչների։
Միջոցառման ընթացքում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը հանդես է եկել «Կոմիտասի գործունեության պատմական նշանակությունը» զեկուցմամբ: |