Վեբ օֆ Սայնս (Web of Science) գիտատեղեկատվական հարթակի Գրքերի հղման ինդեքսի (Book Citation Index) հրատարակիչների ցանկում ներառված հայաստանյան միակ՝ AICA-ARMENIA, Institute of Contemporary Art հրատարակչությունը, սկսում է մենագրությունների և խմբագրվող գիտական աշխատությունների ժողովածուների ընդունումը։
Հրատարակչությունը տպագրության է ընդունում գիտական մենագրություններ՝ առնվազն երկու գրախոսության (հայերեն և անգլերեն լեզուներով), առնվազն մեկ գիտական խմբագրի (ցանկալի է գիտության այդ ոլորտի դոկտոր) և գիտական խորհրդի հրատարակության երաշխավորագրի առկայության դեպքում։
Մենագրության ծավալը չպետք է պակաս լինի 5 տպագրական մամուլից:
Մենագրությունը պետք է ունենա համառոտ նկարագրություն՝ ամփոփում, հայերեն և անգլերեն լեզուներով՝ մենագրության 3-5%-ի ծավալով։
Գիտական նյութերի ժողովածուները պարտադիր պետք է ունենան խմբագիր, որը պատասխանատու է յուրաքանչյուր գլխի անգլերեն լեզվով ամփոփման և առնվազն երկու անգլիալեզու գրախոսության ապահովման համար։
Ցանկացած փուլում (պլագիատի) գրագողության փաստի բացահայտման դեպքում մենագրությունը մերժվում է` հանվելով հրատարակման գործընթացից։ Այն դեպքում, երբ (պլագիատի) գրագողության փաստը հայտնաբերվում է մենագրության հրատարակումից հետո, նյութն անմիջապես հեռացվում է կայքից, և դրա փոխարեն տեղադրվում է համապատասխան նշում։ Այսպիսի դեպքերում հրատարակչությունը հեղիակ/ներ/ին գումար վերադարձնելու որևէ պարտավորություն չի կրում։
Հղումներին և օգտագործված գրականության ցանկին առաջադրվում են հետևյալ պահանջները.
Հղումները և գրականության ցանկը պետք է ձևավորվեն APA 7-րդ խմբագրման պահանջներին համապատասխան (տե՛ս այստեղ՝ https://aica-armenia.com/index.php/aica
Մանրամասների համար զանգահարել.
+374 77 280493
+374 96 030537 |