Ճարտարապետությունը քարե զրույց է բնության հետ՝ մարդ – Աստված հարաբերությունների մասին: Ու հազարամյակների ընթացքում այդ զրույցն իր բովանդակությունը չի փոխել, այլ միայն ձևերն ու կերպն է զարգացրել: Հազարամյակների ընթացքում հայկական ճարտարապետությունն անընդհատելի շղթայով շարունակում է պատմել գեղեցիկի մասին, հնարավորություն ընձեռել ապրելու այդ գեղեցիկի մեջ։
Ինչպե՞ս է զարգացել հայ ճարտարապետական միտք հազարամյակների ընթացքում։
Ինչու՞ հնում կին ճարտարապետներ չենք ունեցել, և ինչպե՞ս են կանայք մասնակցել ճարտարապետական հրաշքներ արարելու գործին:
Այս մասին «Ինքնության» տաղավարում զրուցել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի ավագ գիտաշխատող, ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր-Մինասյանը: |