2024 թվականի հունիսի 13-14-ը Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի համալսարանում տեղի ունեցավ «Պատմության արվեստը» խորագրով գիտաժողովը:
Վերջինիս մասնակցեց 27 գիտնական Մեծ Բրիտանիայից (Օքսֆորդի, Լոնդոնի UCL, Լիդսի, Սենտ- Էնդրյուսի, Լեսթերի և Նոթինգեմի համալսարաններ), Լեհաստանից (Գիտությունների ակադեմիա), ԱՄՆ-ից (Ուինթրոպ և Միսիսիպիի պետական համալսարաններ), Գերմանիայից (Կարլսրուեի Դիզայնի պետական համալսարան, Դրեզդենի տեխնիկական համալսարան, Բերլինի Ազատ համալսարան), Լիբանանից (Բեյրութի Ամերիկյան համալսարան), Իսրայելից (Թել Ավիվի համալսարան), Ավստրալիայից (Արևմտյան Ավստրալիայի համալսարան), Իտալիայից (Հռոմի պետական համալսարան), Նիդերլանդներից (Էրազմ Ռոտերդամացու անվան համալսարան), Իսպանիայից (Սան Խորխե համալսարան), Խորվատիայից (Հին վարպետների Շտրոյմաստերի պատկերասրահ) և Շվեյցարիայից (Ֆրիբուրի համալսարան):
«Նկարիչները և նրանց անցյալը» նիստում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, Սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյանը ներկայացրեց «Ֆրանսահայ նկարիչ Ժան Գառզուն՝ ժամանակագիր և մարգարե» բանախոսությունը: |