ՀԲԸՄ-ի «Նուբարյան» գրադարանը Ջորջ և Իրինա Շեֆերների ցեղասպանության, մարդու իրավունքների և հակամարտությունների կանխարգելման ուսումնասիրության կենտրոնի և Փարիզի ամերիկյան համալսարանի հետ համատեղ կազմակերպում է Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով, որը տեղի կունենա 2025թ. հունիսի 30-ից հուլիսի 2-ը, Փարիզի ամերիկյան համալսարանում:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել տվյալ թեմայով չհրապարակված հետազոտություն մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը schaeffercenter@aup.edu էլ. հասցեով:
Ընտրված աշխատանքները կհրապարկվեն երկլեզու Études arméniennes contemporaines ամսագրում:
Կարիքավոր մասնակիցների ճանապարհածախսը և կեցության ծախսերը մասամբ կփոխհատուցվեն:
Համաժողովի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու և դիմելու համար այցելե՛ք https://www.aup.edu/.../armenian-genocide-new...: |