ORCID-ը գիտական հրապարակումների հեղինակների անձնական նույնականացման լայնորեն կիրառվող միջազգային համակարգերից է:
Սա շահույթ չհետապնդող նախագիծ է, որի նպատակն է գիտական հետազոտող յուրաքանչյուր հեղինակի նույնականացման կոդ տրամադրել՝ վերացնելու հեղինակների անունների անհամապատասխանությունները:
ID ORCID-ը այցեքարտի տեսակ է, որը ոչ միայն ճանաչելի է դարձնում հեղինակին, այլև հնարավորություն է տալիս շփվել ամբողջ աշխարհից գործընկերների հետ:
ORCID տվյալների շտեմարանը հեղինակի մասին հավաքում է հետևյալ տվյալները՝
- անուն, ազգանուն՝ ներառյալ գրության տարբեր ձևերը
- կենսագրություն
- կազմակերպության անվանումը, որտեղ աշխատում է հեղինակը.
- հրապարակված հոդվածների ցանկ
- դրամաշնորհային կամ ֆինանսավորման աղբյուրներ, որոնք ստացել է հեղինակը կամ որոնցում գրանցված է նրա մասնակցությունը։
ORCID ID կարևորությունն է գիտնականին ազատել հոդվածներ հրապարակելիս տարբեր ձևաթղթեր լրացնելու աշխատանքի անհրաժեշտությունից: Բավական է նշել ձեր ORCID ID կոդը և ձեր անձնական հաշվի անձնական տվյալները ավտոմատ կերպով կփոխանցվեն առցանց ձևաթղթերին:
ORCID և այլ միջազգային համակարգերում գրանցվելու համար Ազգային գրադարանում առաջիկայում սեմինարներ են կազմակերպվելու։ |