Երբ թվում էր, թե բնավ դրա ժամանակը չի, 1943-ին՝ Համաշխարհային պատերազմի օրերին, Հայաստանում բացվեց Գիտությունների ակադեմիան։ Ամիսներ անց ակադեմիայում բացվեց նաև արվեստն ուսումնասիրող բաժինը, որ տարիներ հետո դարձավ Արվեստի ինստիտուտ։
Այսօր 80 ամյա գիտական կենտրոնը շարունակում է իր մեծ ավանդն ունենալ հայ արվեստի հետազոտման և հանրահռչակման գործում, մեծ կապեր ստեղծում միջազգային հարթակներում։
Իրենց գործը բարձր մասնագիտական պատրաստվածությամբ ու գիտնականին բնորոշ համեստությամբ անող մարդիկ շատ բարձր պատվով պահում են մեր մշակույթի առաջնագծերից մեկը, քանի որ եթե չունենք մշակույթ, արվեստ, ինչի՞ համար է մեր պայքարն այս աշխարհում:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ստեղծման և դերի մասին «Ինքնության» թաղավարում զրուցել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը: |