ԱԻԿԱ-Արմենիա, Ժամանակակից արվեստի ինստիտուտ հրատարակչությունը հայտարարում է իր ռազմավարության արմատական փոփոխության մասին.
Այսուհետ ԲՈԼՈՐ գրքերը, անկախ հրատարակման լեզվից, ներկայացվելու են SCOPUS գիտատեղեկատվական հարթակում ինդեքսավորման։
Այս գործոնով պայմանավորված, 2024թ. Սեպտեմբերի 1-ից վերանայվելու են հրատարակման ներկայացված մենագրությունների ու ժողովածուների գները, ինչպես նաև որոշ պահանջներ ու չափորոշիչներ։
2024թ. Սեպտեմբերի 1-ից հայալեզու մենագրության (մինչև 300 էջ) հրատարակման գինը կազմելու է 1900000 (մեկ միլիոն ինը հարյուր հազար) դրամ։ Անգլիալեզու մենագրության (մինչև 300 էջ) հրատարակման գինը կազմելու է 2600000 (երկու միլիոն վեց հարյուր հազար) դրամ։ |