Օգոստոսի 30-ին՝ Վիլյամ Սարոյանի ծննդյան նախօրյակին, Աննա Սսատրյանի հրավերով ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում հյուրընկալվեց կարճատև այցով Հայաստանում գտնվող՝ Վիլյամ Սարոյան հիմնադրամի (Սան Ֆրանցիսկո) նախագահ Սքոթ Սեդրակյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ընդգծվեց համագործակցության ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին Սքոթ Սեդրակյանը նվիրեց Վիլյամ Սարոյանի «William Saroyan # 1 Tues Nov 10 1964» վերնագրով գծանկարը, որն ստեղծվել է նոյեմբերի 10-ին՝ ՀՀ ԳԱԱ ծննդյան օրը։
Այցի վերաբերյալ Լուրերի տեսանյութը: |