ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երիտասարդ արվեստաբանների խորհրդի նախագահ, Սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարտին Հարությունյանը ճանաչվել է «Culture Moves Europe» գրանտային ծրագրի հաղթողներից մեկը։ Անհատական մասնագիտական շարժունակության այս ծրագիրն իրականացվում է «Creative Europe» կազմակերպության, ԵՄ-ի և Goethe-Institut-ի աջակցությամբ։
Ծրագրի ֆինանսավորմամբ Մարտին Հարությունյանը 2024թ-ի հոկտեմբերին երկշաբաթյա հետազոտական ծրագիր կիրականացնի Ֆրանսիայի արևմտյան հատվածի մի քանի քաղաքներում՝ ուսումնասիրելով այգիների լանդշաֆտային դիզայնի և քաղաքային պլանավորման մոդեռնիզացիան։ |