ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 17-րդ նստաշրջանին, որի բացումը և լիագումար նիստերը տեղի կունենան 2024 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում (Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ), իսկ նիստերը՝ դեկտեմբերի 19-ին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24/IV, 1-ին հարկ):
Նստաշրջանը նվիրվում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախկին տնօրեն (1987-2003), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հովհաննեսի Հախվերդյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։
Նստաշրջանի ծրագիրը
Նստաշրջանի աշխատանքներին կարելի է հետևել նաև հեռավար ձևաչափով, հետևյալ հղումով՝ https://meet.asnet.am/b/n2w-3ty-r9d |