ՀՀ Կառավարությունը 13.02.2025-ի նիստում հավանության է արժանացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 
Ուժը կորցրած են ճանաչվել ֆինանսավորման նախկին կարգերը սահմանող 3 որոշումները (ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 17-ի N 1121-Լ, N 1122 և N 1123): 
Համաձայն համապատասխան հավելվածների՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են․ 
- գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը,
 
- գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը,
 
- գիտական և գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային ֆինանսավորման կարգը:
 
 
Մանրամասներ՝ http://hesc.am/am/13-02-25  |