2025թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում (Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Հայրիկ Մուրադյան - 120» գիտական կոնֆերանսը՝ նվիրված հայ ժողովրդական երաժշտության երախտավոր, անվանի երգիչ-բանահավաք, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանի (1905-1999) ծննդյան 120-ամյակին:
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունը:
Մեկօրյա գիտաժողովի ընթացքում, հայկական ակադեմիական երաժշտագիտության մեջ առաջին անգամ, բանախոսները կբացահայտեն Հայրիկ Մուրադյանի նշանակալի ներդրումը հայ երաժշտության մեջ:
Գիտաժողովի շրջանակներում տեղի կունենա շնորհանդեսը օրերս հրատարակված «Հայրիկ Մուրադյան․ Հոդվածների ժողովածու»-ի, որտեղ ներառված են Հայրիկ Մուրադյանի 15 (այդ թվում 2-ը՝ անտիպ) հոդվածները և ներկայացվել են հայրենասիրական երգերի 15 նորահայտ ձայնագրություններ Հայրիկի կատարմամբ, որոնք գտնվում ենք ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանում։
ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԲԱՑՈՒՄԸ
5 սեպտեմբերի, ուրբաթ (11.00-11.15)
ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճ
Բացման խոսք՝
Աննա ԱՍԱՏՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Ողջույնի խոսք՝
Յուրի ՍՈՒՎԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի
ակադեմիկոս-քարտուղար
Ողջույնի խոսք՝
Նարինե ԴԵԼԼԱԼՅԱՆ
«Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության նախագահ
ԱՌԱՎՈՏՅԱՆ ՆԻՍՏ
5 սեպտեմբերի, ուրբաթ (11.15-13.30)
Նիստի նախագահ՝ Աննա Ասատրյան
1. Ալինա ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ (արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր) – Հայրիկ Մուրադյանի ներդրումը հայ երաժշտության մեջ
2. Տաթևիկ ՇԱԽԿՈՒԼՅԱՆ (արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող) – Հայրիկ Մուրադյանի երգերը՝ կոմիտասյան երաժշտության տեսության համատեքստում
3. Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող) – Տեքստ - համատեքստ համադրումը ժողովրդական երգի ժանրային բնորոշիչների համակարգում
4. Հռիփսիմե ՊԻԿԻՉՅԱՆ (պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, Երևանի պետական համալսարանի դոցենտ) – Հայ ավանդական երգամտածողության նահապետը՝ «Ազգագրական» կոչվող համույթների ձևավորման գործընթացում
5. Աղասի ԹԱԴԵՎՈՍՅԱՆ (պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող) – Երևանի քաղաքային միջավայրի ձևավորումն ու ժողովրդական մշակույթի քաղաքայնացումը 1960-1980 ական թվականներին․ Հայրիկ Մուրադյանի դերակատարումը
13:30-14:00 «Հայրիկ Մուրադյան. Հոդվածների ժողովածուի» շնորհանդեսը: Աշխատությունը, որը կազմել և հրատարակել է «Կարին» գիտական կենտրոնը, կներկայացնի «Կարին» գիտական կենտրոնի ղեկավար Գարեգին Մասուրյանը։
ԵՐԵԿՈՅԱՆ ՆԻՍՏ
5 սեպտեմբերի, ուրբաթ (14.00-16.00)
Նիստի նախագահ՝ Տաթևիկ Շախկուլյան
1. Ջեմմա ԲԱՌՆԱՍՅԱՆ (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող) – «Ակունքի» ակունքը ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում է
2. Մարիաննա ՏԻԳՐԱՆՅԱՆ (արվեստագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար) – «Ցորեն եմ ցանիլ» ծիսապաշտամունքային երգը Հայրիկ Մուրադյանի երգացանկում
3. Անի ՀԱԿՈԲՅԱՆ (արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի գիտաշխատող) – Հայ ավանդական օրորները Հայրիկ Մուրադյանի կատարումներում
4. Մարգարիտ ՍԱՐԳՍՅԱՆ (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի գիտաշխատող) – «Ջանիման» պարերգի շուրջ
5. Գայանե ԱՄԻՐԱՂՅԱՆ (արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի գիտաշխատող) – «Ծօվուն խավքյըմ կէր» երգի տարբերակները (համեմատական վերլուծություն)
6. Լիլիթ ԱՐՏԵՄՅԱՆ (արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող) – Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգերը» Երվանդ Երկանյանի կոմպոզիտորական արվեստում |