Հայաստանի կոմպոզիտորների միության և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին կկայանա ՀԿՄ անդամ Սոֆա Ազնաուրյանի հեղինակային երեկոն, որի շրջանակներում կհնչեն կոմպոզիտորի՝ Արարատ Աղասյանի բանաստեղծությունների հիման վրա գրված վոկալ-գործիքային ստեղծագործությունները:
Համերգին կմասնակցեն Ռոզա Հովսեփյանը (սոպրանո), Ազատ Հովհաննիսյանը (բարիտոն), Սահենիկ Մաղաքյանը (դաշնամուր) և Հովհաննես Մանուկյանը (երգեհոն):
Համերգը կվարի երաժշտագետ Մարգարիտա Բաղդասարյանը:
Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճ / Դեմիրճյան 25
Սկիզբը՝ 17:00 / մուտքն ազատ է |