Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Նորություններ \ Պահոց
Back
11.04.2014
ԳՈՒՅԺ. վախճանվել է Իդա Արսենտիի Բաբայանը
Babayan.jpg

ԲԱԲԱՅԱՆ

ԻԴԱ ԱՐՍԵՆՏԻԻ

 

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և հայրենական թատերագիտությունը ծանր ու անդառնալի կորուստ կրեցին: Կյանքի 75-րդ տարում վախճանվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտական աշխատակից, արվեստագիտության թեկնածու Իդա Արսենտիի Բաբայանը:

Ի.Բաբայանը ծնվել է 1939թ. նոյեմբերի 9-ին Բաքվում, ծառայողի ընտանիքում: 1963-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությամբ` ստանալով բանասերի որակավորում:

1963-ին աշխատանքի է անցել Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի տպարանում որպես սրբագրիչ, 1964-ին տեղափոխվել «Հայաստանի կենսաբանական հանդես» որպես ավագ գրական աշխատակից:

1969-ին աշխատանքի է անցել Հայկական ՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնում, սկզբում որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև` գիտաշխատող, ավագ գիտաշխատող: 2009-ից Ի.Բաբայանը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող է:
1987թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում շուրջ կես դար Ի.Բաբայանն իր գիտաստեղծագործական կյանքով անմնացորդ նվիրումով անդավաճան ծառայեց հայ թատերական արվեստին: Նրա գրչին են պատկանում բազմաթիվ արժեքավոր գրքեր ու գիտական հոդվածներ, այդ թվում` հայ ականավոր ռեժիսոր Վարդան Աճեմյանի մասին «Վարագույրի ետևում» (2006), «В мастерской Вардана Аджемяна» (2012) և «Վարդան Աճեմյանի աշխարհը վավերագրերում» (2006) աշխատությունները: 2008-ին հրատարակվեց "Г.Сундукян на грузинской сцене XIX века (1874-1903)" մենագրությունը:

Ի.Բաբայանը պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ Պատվոգրով (2008):

Կենսախինդ ու հմայիչ, բարի ու ազնիվ մարդու, գիտության նվիրյալի լուսավոր կերպարը հավերժ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready