Աղասյան Ա. Վ. Երվանդ Քոչարի տարածության մեջ / Ա. Վ. Աղասյան. - ՀՀ ԳԱԱ. - Եր.: Ոսկան Երևանցի, 2013. - 196 էջ + 55 նկար:
Գրքում համառոտ ներկայացվում են XX դարի հայ խոշորագույն արվեստագետներից մեկի` ականավոր քանդակագործ, գեղանկարիչ և գծանկարիչ Երվանդ Քոչարի (1899-1979) կյանքն ու արվեստը: Հերթականությամբ դիտարկվում են վարպետի ստեղծագործական առաջխաղացման հիմնական փուլերն ու յուրահատուկ դրսևորումները, մանրամասնորեն վերլուծվում և գնահատվում են նրա առավել բնորոշ ու նշանակալից աշխատանքները: Մեծ ուշադրություն է հատկացվում Քոչարի փարիզյան շրջանի արվեստին, որն առանձնանում է գեղարվեստական արտահայտության ոչ ավանդական` նոր և անսովոր ձևերի ու միջոցների որոնումներով, որոնք ընթանում էին ռուսական և արևմտաեվրոպական ավանգարդիզմի ընդհանուր հունով:
Գիրքը հասցեագրված է ինչպես մասնագետ-արվեստաբաններին, գեղարվեստական կրթօջախների դասախոսներին և ուսանողներին, այնպես էլ արվեստասեր լայն հանրությանը: |