ԱՂԱՍՅԱՆ ԱՐԱՐԱՏ, ԱՍԱՏՐՅԱՆ ԱՆՆԱ
Հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների պատմությունից. Սանկտ Պետերբուրգ (XIX դար - XX դարի սկիզբ)/ Ա. Աղասյան, Ա. Ասատրյան.- Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2015.- 208 էջ:
Հեղինակներն ընթերցողին են ներկայացնում հայ-ռուսական գեղարվեստական առնչությունները կերպարվեստի և երաժշտության բնագավառում XIX դարում և XX դարի առաջին երկու տասնամյակներում: Անդրադարձ է արվել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում մասնագիտական կրթություն ստացած, երկար տարիներ այստեղ ապրած և ստեղծագործած հայ արվեստագետների` նկարիչների, քանդակագործների ստեղծագործական «դիմանկարներին»: Առանձին ակնարկով ներկայացված է Պետերբուրգի կոնսերվատորիայի հայ շրջանավարտ և նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր Հովհաննես Նալբանդյանի ստեղծագործական դիմանկարը: Գիրքը պարունակում է բազմաթիվ նորահայտ, արխիվային նյութեր, անծանոթ փաստեր և տեղեկություններ, մոռացված ստեղծագործություններ, դեմքեր ու դեպքեր, որոնք առաջին անգամ են դրվում գիտական շրջանառության մեջ:
Հասցեագրված է արվեստաբաններին, մշակույթի պատմաբաններին, երաժշտագետներին, հայագետներին և ընթերցող լայն շրջաններին: |