Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Հրապարակումներ
Back
Publication image РУССКОЕ ИСКУССТВО
РОССИЯ - АРМЕНИЯ. Диалог на языке искусства

Մոսկվայում գործող Պավել Միխայլովիչ Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ հրատարակվեց «Русское искусство» հանդեսի 2021 թվականի 3-րդ՝ РОССИЯ-АРМЕНИЯ. Диалог на языке искусства բացառիկ համարը՝ նվիրված հայ-ռուսական գեղարվեստական առնչություններին, որն աննախադեպ երևույթ է հայ ակադեմիական արվեստագիտության ասպարեզում:

Մինչ այդ հրատարակվել էին «Русское искусство» հանդեսի առանձին համարներ՝ նվիրված Ռուսաստանի և եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի և Պորտուգալիայի, ինչպես նաև Վրաստանի միջև եղած գեղարվեստական առնչություններին:

Հանդեսի շնորհանդեսն արդեն տեղի է ունեցել Մոսկվայում՝ 2021թ. նոյեմբերի 27-ին, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, իսկ գարնանը տեղի կունենա Երևանում:

Ինչպես նկատել է հանդեսի գլխավոր խմբագիր և Պավել Միխայլովիչ Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի նախագահ, արվեստաբան Ելենա Բեխտիևան իր առաջաբանում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ իր խոսքում. «Показательна активность, проявленная Институтом искусств Национальной академии наук Республики Армения в ответ на наше предложение о совместной работе. Именно его сотрудники подготовили большинство публикаций, а статья директора, доктора искусствоведения Арарата Агасяна «Листая страницы истории: армяно-российские художественные связи» задала тон остальным материалам»:

Համարում ողջույնի խոսքերով հանդես են եկել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և ՀՀ նախագահի տիկին՝ արվեստաբան և գրող Նունե Սարգսյանը:

Համարում հրատարակվեցին Սեյրանուշ Մանուկյանի «Иконография «Успения Богоматери» в средневековом искусстве Армении и Руси», Իրինա Դրամբյանի «Лидия Дурново – историк средневекового армянского искусства», Ալիս Ներսիսյանի «Дмитрий Аркадьевич Налбандян. После триумфа», Արթուր Ավագյանի «Армянские скульпторы Москвы: Никогосян, Согоян, Франгулян», Անուշ Տեր-Մինասյանի «Александр Таманян – основатель современной армянской архитектуры» և Աննա Ասատրյանի ««Могучий царь морской стихии». Музыкальные посвящения И.К.Айвазовскому»,  որը մեր մոսկովյան գործընկերների կողմից իրավամբ գնահատվեց որպես հայտնագործություն:

Menu image
Գրքեր
Ժողովածուներ
Հոդվածներ
ԿԱՆԹԵՂ. գիտական հոդվածներ
Կատալոգներ
Ուսումնական ձեռնարկներ
Ամսագրեր
Հարցազրույցներ
Menu image
Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready