ՔԵՐԹՄԵՆՋՅԱՆ ԴԱՎԻԹ
Հայկական ճարտարապետությունը անտիկ ժամանակաշրջանում (Ք. ա. 6-րդ դար - մ. թ. 4-րդ դարի սկիզբ)/ Պատ. խմբ.՝ Ա. Ասատրյան.– Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2020.– 75էջ + 1 մամուլ նկ.:
Աշխատությունն ընդգրկում է նախաքրիստոնեական Հայաստանի անտիկ դարերի՝ Երվանդունիների դարաշրջանի, հայկական հելլենիզմի, հռոմեա-պարթևական հակամարտությունների դարերի քաղաքաշինությունն ու ճարտարապետական նշխարքները։
Օգտակար կարող է լինել պատմաճարտարապետական, ճարտարապետաշինարարական բնագավառի մասնագետներին, ուսանողությանը, բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հայ ճարտարապետության և մշակույթի հարցերով։ |